Լվովում ընթանում է ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանի ընտրանին մասնակցում է հինգ մարզիկով: Մերոնք արդեն իսկ նվազագույնը տեր են դարձել երկու մեդալի, որոնք իրադարձությունների հաջող ծավալման դեպքում կարող են ավելի բարձր հարգի մեդալի վերածվել: Դրանցից մեկի հեղինակը 60 կգ քաշային կարգում մրցելույթներ ունեցող Կորյուն Աստոյանն է, ում մրցակիցը կիսաեզրափակչում կլինի Ադրբեջանի ներկայացուցիչը:
Առաջնությունում Կորյուն Աստոյանի հետքերով է գնում մեր մեկ այլ պատվիրակ` 57 կգ քաշային կարգը ներկայացնող Արման Անտոնյանը: Կիսաեզրափակչում նա ուժերը կչափի լեհ մարզիկ Քրիստիան Պարիսի հետ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ